Իրանում ամերիկյան հարվածներից մահացածների թիվը հասել է 50-ի

https://arm.sputniknews.ru/20260718/iranum-amerikjan-harvatsneric-mahacatsneri-tivy-hasel-e-50-i-104786692.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100585439_7:0:750:557_1920x0_80_0_0_528e220bb679d20e72c242c35c830f14.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, վիրավոր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Մահացածների թվում 5 կին և 2 դեռահաս կա։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Իրանին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի, վիրավորների թիվը գերազանցել է 500-ը։ Այս տվյալները ներկայացրել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

Հուլիսի 17-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 38 մահվան և 400 վիրավորի մասին։

«Ավիահարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 500 մարդ, զոհվել՝ 50-ը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ մահացածների թվում 5 կին կա և 18 տարեկանից փոքր 2 անձ, իսկ վիրավորների թվում՝ 32 կին և 18 երեխա ու դեռահաս։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment