Մեքսիկայում՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, երկրաշարժ է տեղի ունեցել


Մեքսիկայի Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ՝ Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Մեքսիկայի Չյապաս նահանգի շրջանում: Օջախը գտնվել է մոտ 10 կմ խորությամբ:


Ցնցումները զգացվել են Մեքսիկայում, Գվատեմալայում և Սալվադորում:


Սոցիալական ցանցերում հայտնվել են կադրեր, որտեղ բարձրահարկ շենքերն ուժգին ճոճվում են։ Մեքսիկայի և Գվատեմալայի ափերի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։


Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Դիտումների քանակ1

Leave a comment