ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռեժիմի մշտական թիրախներից է նաև Ավետիք Չալաբյանը: Առաջին անգամ նրան կալանավորեցին 2022 թվականին՝ դիմադրության շարժման օրերին։ Այժմ Ավետիքը կրկին անազատության մեջ է: Արցախի թեմայի հետ առնչվող և երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում: Իսկ երբ այդ ամենին միանում են պայքարի պատրաստակամությունն ու կամքը, բանտային կյանքն արդեն պատրաստ է սպասելու նրան: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։