https://arm.sputniknews.ru/20260718/katvoghikvosn-arajin-angam-chi-masnakci-azh-andranik-nistin-hraparak-104777994.html
Կաթողիկոսն առաջին անգամ չի մասնակցի ԱԺ անդրանիկ նիստին. «Հրապարակ»
Կաթողիկոսն առաջին անգամ չի մասնակցի ԱԺ անդրանիկ նիստին. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի տեղեկությունների` իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել վեհափառին։ 18.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-18T10:24+0400
2026-07-18T10:24+0400
2026-07-18T10:25+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
կաթողիկոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514533_0:0:1592:897_1920x0_80_0_0_8136c86f7e10ae0697b29bf81d826cf8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։Թերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը Մայր աթոռը հրավեր չի ստացել։«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։Հիշեցնենք, որ վեհափառը ելույթ է ունեցել ԱԺ բոլոր գումարումների, այդ թվում՝ նախորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստի ժամանակ՝ հայրապետական օրհնանք հղելով պատգամավորներին։ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, ուստի 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները կսկսի օգոստոսի 3-ին։: Նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք (29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514533_159:0:1574:1061_1920x0_80_0_0_c67f456bd8491637927941220ec8b8f7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), կաթողիկոս
հայաստան, աժ (ազգային ժողով), կաթողիկոս
10:24 18.07.2026 (Թարմացված է: 10:25 18.07.2026)
Բաժանորդագրվել
Ըստ թերթի տեղեկությունների` իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել վեհափառին։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցի նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ մինչ այս պահը Մայր աթոռը հրավեր չի ստացել։
«Իշխանական թիմում չեն պատրաստվում հատուկ հրավեր ուղարկել վեհափառին և դա փորձելու են բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայությունը ոչ թե կանոնակարգի իմպերատիվ պահանջն է, այլ գրված է՝ «իրավունք ունի ելույթ ունենալ»»,- գրում է պարբերականը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հիշեցնենք, որ վեհափառը ելույթ է ունեցել ԱԺ բոլոր գումարումների, այդ թվում՝ նախորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստի ժամանակ՝ հայրապետական օրհնանք հղելով պատգամավորներին։
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը գումարվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, ուստի 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները կսկսի օգոստոսի 3-ին։: Նորընտիր խորհրդարանն ունի 105 պատգամավոր, ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք (29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։