Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ


Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ «TRACES» համակարգում գրանցման կարգը։


Այս մասին տեղեկացրել է ՍԱՏՄ-ն և մանրամասնել, թե ինչո՞վ է այն կարևոր։


««TRACES» (Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգ) գրանցումը այժմ անժամկետ է։


Ինչպե՞ս գրանցվել


Անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ) ներկայացնել դիմում և պահանջվող փաստաթղթերի փաթեթը (էլեկտրոնային՝ [email protected] կամ [email protected] հասցեներով, կամ թղթային տարբերակով)։


Գործընթացը


Փաստաթղթերի ուսումնասիրություն (մինչև 5 աշխատանքային օր)։


Ստուգում և նմուշառում տնտեսավարողի մոտ (10-15 աշխատանքային օր)՝ ԵՄ և ՀՀ պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։


Գրանցում


Համապատասխանության դեպքում տվյալները ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը, որից հետո տրամադրվում է գրանցման համարը։


Մանրամասներին և փաստաթղթերի ցանկին ծանոթացեք ՍԱՏՄ-ի պաշտոնական կայքում՝ snund.am, հետևյալ հղումով՝ snund.am»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ3

Leave a comment