Թալինի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքի հարգելի՛ հյուրեր,

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 18-ին Թալին քաղաքում անցկացվելու են «Ֆեստիվառ» մշակութային-զբոսաշրջային փառատոնը և Թալին քաղաքի օրվան նվիրված միջոցառումները։

Միջոցառումների կազմակերպման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության կազմակերպման մեջ կլինեն հետևյալ ժամանակավոր փոփոխությունները․

 Հուլիսի 14-ից մասնակի փակ կլինի Թալինի կենտրոնական հրապարակ մուտքը Գայի, Խանջյան և Սպանդարյան փողոցների կողմից։

 Հուլիսի 18-ին՝ ժամը 08:00-ից մինչև 00:00, փակ կլինի դեպի կենտրոնական հրապարակ մուտքը Սպանդարյան, Կոմիտաս, Խանջյան, Շահումյան և Գայի փողոցներից։

Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 08:00, փակ կլինի Խանջյան փողոցի՝ ոստիկանության խաչմերուկից մինչև կենտրոնական հրապարակ տանող ճանապարհահատվածը։

 Ուշադրություն. Թալին–Երևան երթուղու ավտոբուսները կմեկնեն Թալինի ավտոկայանից։

Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք նշված օրերին երթևեկել շրջանցող ճանապարհներով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար։

Հարգանքով՝

Թալինի համայնքապետարան

Leave a comment