Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստան» դաշինքի թեկնածուները կվերցնեն իրենց պատգամավորական մանդատները՝ բացի Ռոբերտ Քոչարյանից։ 

Այս մասին լրատվամիջոցներին ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով՝ դաշինքի պատգամավորական մանդատները կվերցվեն՝ ըստ նախընտրական ցուցակի հերթական համարների։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում կունենա 12 պատգամավոր։

Leave a comment