ՌԴ–ն հույս ունի, որ առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպում կկայանա. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260717/rdn-hujs-uni-vor-arajikajum-33-dzevachapvov-handipum-kkajana-lavrvov-104753151.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103887300_60:0:2789:2047_1920x0_80_0_0_999e7e9677dba080e300049400403ba5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, սերգեյ լավրով, «3+3» ձևաչափ

ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, սերգեյ լավրով, «3+3» ձևաչափ

Բաժանորդագրվել

ՌԴ նախարարը նշել է, որ «3+3» հարթակը զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները երկրների ուժերով լուծելու համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը հույս ունի, որ բոլոր վեց երկրների մասնակցությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը կկայանա առաջիկայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Հույս ունենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերներն առաջիկայում կպայմանավորվեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ, և մենք կկողմնորոշվենք, թե որտեղ այն տեղի կունենա` Բաքվո՞ւմ, թե՞ Երևանում», – նշել է ՌԴ նախարարը։

Լավրովն ընդգծել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա և Վրաստան) զգալի ներուժ ունի առանց արտաքին ապակառուցողական միջամտության տարածաշրջանային մարտահրավերները երկրների ուժերով լուծելու համար։

ՌԴ նախարարը նաև հաստատել է Կասպյան հնգյակի և այլ ձևաչափերի շրջանակներում բազմակողմ փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի։

ՌԴ–ն ակնկալում է, որ Բաքուն և Երևանը համաձայնության կգան «3+3»–ի հարցում. Զախարովա

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է«3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը Թբիլիսիի համար շարունակում է բաց մնալ: Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում:

Leave a comment