Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանին դադարեցնել ՌԴ արտահանման համար ծաղիկների հավաստագրումը՝ որպես իրանական ներկայացվող ՀՀ-ից ծաղիկների ներմուծման պատճառով

Քաղաքականություն

17.07.2026 | 15:31

Ռոսսելխոզնադզորն Իրանին խնդրել է կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ռոսսելխոզնադզորը խնդրել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ կասեցնել Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ 2026 թվականին Իսլամական Հանրապետությունից առաքումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փաստաթղթերում որպես ծագման երկիր նշված է եղել Իրանը։ Այնուամենայնիվ, ըստ հաղորդագրության, ապրանքների արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից առաքվողների հետ։ Մինչդեռ, Հայաստանից Ռուսաստան ծաղիկների առաքումն արգելված է մայիսի 22-ից։

«Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի համար գործող ժամանակավոր սահմանափակումների մասին»,- նշել է գերատեսչությունը։

Նշվում է, թե իրանական կողմից արձագանքի բացակայության պատճառով Ռուսաստանի և ԵՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու և Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով ծառայությունը խնդրել է կասեցնել ծաղիկների հավաստագրումը՝ մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և հարցի պարզաբանումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment