ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը

https://arm.sputniknews.ru/20260717/amn-n-errvord-pvordzic-averel-e-irani-chabahar-qaghaqi-hskich-ashtaraky-104741118.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

В иранском Чехбехаре американцы обрушили контрольную вышку в районе морского порта

Sputnik Արմենիա

В иранском Чехбехаре американцы обрушили контрольную вышку в районе морского порта

2026-07-17T14:29+0400

true

PT0M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/11/104737158_0:227:1000:977_1920x0_80_0_0_91a3fb0f22615fb89cae5d58055e9d31.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, հրթիռակոծություն

չաբահար , իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավահանգիստ, հրթիռակոծություն

Բաժանորդագրվել

Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:

Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին Պարսից ծոցի Աբու-Մուսա կղզում իրանական Չաբահար, Կոնարակ, Սիրիկ, Ջասկ և Բանդար Աբաս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին: Բանդար Աբասում, ինչպես հաղորդել է «Mehr» գործակալությունը, ՀՕՊ-ը կրակ է բացել թշնամու թիրախների ուղղությամբ։

«ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի արկերով գրոհելով ծովափնյա Չաբահար քաղաքը՝ վնասել են Շահիդ Բեհեշտիի նավամատույցը, նավահանգստի պարետային նավամատույցը, ինչպես նաև նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հրապարակել է Չաբահար քաղաքում նավահանգստային հսկիչ աշտարակի փլուզման լուսանկարը: Պենտագոնի ղեկավարը լուսանկարին կցել է մեկնաբանություն՝ պնդելով, թե «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը»։

Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը և Reuters գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել էին, որ Բանդար Աբասում հարվածներ են հասցվել կապի աշտարակին և երկաթուղային հանգույցին: Քաղաքը մասնակի հոսանքազրկված է։

Հուլիսի 15-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Leave a comment