Ըստ թուրքական հետախուզության՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու որևէ ապացույց չի գտնվել․ Axios

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հայտնաբերել որևէ նշան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով կատարած այցի ընթացքում՝ հուլիսի 7-8-ը, մահափորձ էր ծրագրվում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Axios հարթակը։

Ավելի վաղ The Wall Street Journal (WSJ) թերթը և մի շարք իսրայելական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Իսրայելի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ին տեղեկություններ են փոխանցել այն մասին, թե իբր Իրանը Անկարայում Թրամփի դեմ մահափորձ էր նախապատրաստում։

Axios-ի տվյալներով՝ Անկարայում հնարավոր մահափորձի սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել էր նաև Թուրքիայի հատուկ ծառայություններին։ Բոլոր հանգամանքները ստուգելուց հետո Թուրքիայի հատուկ ծառայությունները եկել են եզրակացության, որ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստում չի իրականացվել։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է Axios-ը, իսրայելական կողմի հաղորդումը դրդել է ամերիկյան հատուկ ծառայություններին լրացուցիչ անվտանգության միջոցներ ձեռնարկել ԱՄՆ նախագահի պաշտպանության համար։

Leave a comment