Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը սկսել են հանդիպումը Մոսկվայում։
Հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցերը և օրակարգային թեմաները։
Բանակցություններից հետո նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։