Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել նավթատար նավ

Բրիտանական ծովային առևտրային օպերացիաների կառավարման կենտրոնը (UKMTO) հայտնել է Օմանի ափերի մոտ նավթատար նավի հետ կապված միջադեպի մասին։

Ըստ UKMTO-ի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Խասաբ քաղաքից մոտ 19 ծովային մղոն դեպի արևելք։ Նավը հարվածի է ենթարկվել անհայտ զինատեսակով, ինչի հետևանքով ձախ կողմում ստացել է թեթև վնասվածքներ։

Գերատեսչության հաղորդմամբ՝ նավի անձնակազմի բոլոր անդամները գտնվում են անվտանգ վիճակում։ Շրջակա միջավայրի աղտոտում չի արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment