https://arm.sputniknews.ru/20260717/datarany-hajvord-nistin-kvorvoshi-dadarecnel-gevvorgjani-ev-ohanjani-qreakan-hetapndumy-te-voch-104735833.html
Դատարանը հաջորդ նիստին կորոշի՝ դադարեցնել Գևորգյանի և Օհանյանի քրեական հետապնդումը, թե ոչ
Դատարանը հաջորդ նիստին կորոշի՝ դադարեցնել Գևորգյանի և Օհանյանի քրեական հետապնդումը, թե ոչ
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյան նշեց, որ այս քրեական գործն իմաստազրկում է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T13:04+0400
2026-07-17T13:04+0400
2026-07-17T13:04+0400
հայաստան
արմեն գևորգյան
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/14/20421477_0:0:1600:901_1920x0_80_0_0_91096ccf83fafd75137b3e1204863fcf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը հաջորդ նիստին կորոշի՝ դադարեցնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, թե ոչ։ Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Սարգիս Պետրոսյանը պարզաբանեց, որ ներկայացված փաստերը հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն։Ավելի քան 2 ժամ տևած միջնորդության ընթացքում փաստաբանները մեջբերեցին ՀՀ սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ–ի նախադեպային վճիռները, հիշեցրին, որ Արմեն Գևորգյանն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, նա նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ է և, ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։Գևորգյանն իր հերթին նշեց, որ այս քրեական գործն իմաստազրկում է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը:«Հստակ է, որ եթե նախաքննության ընթացքում պատգամավորին նոր մեղադրանք է առաջադրվում, կամ մեղադրանքի էական փոփոխություն է լինում, ապա անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը: Անձեռնմխելիության երաշխիքը չի կարող վերանալ միայն այն պատճառով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում»,– ասաց նա։Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին։Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:Այն ժամանակ SMS–ով էին ուղարկում, հիմա հրապարակային ասում են, որ պետք է նստեմ. Քոչարյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2042/14/20421477_101:0:1521:1065_1920x0_80_0_0_53de7914654265fd8d0b3db488606d17.jpg.webp
հայաստան, արմեն գևորգյան, սեյրան օհանյան
հայաստան, արմեն գևորգյան, սեյրան օհանյան
Արմեն Գրիգորյան նշեց, որ այս քրեական գործն իմաստազրկում է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն դատարանը հաջորդ նիստին կորոշի՝ դադարեցնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, թե ոչ։ Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Սարգիս Պետրոսյանը պարզաբանեց, որ ներկայացված փաստերը հավելյալ ուսումնասիրության կարիք ունեն։
«Որոշումը կլինի հաջորդ դատական նիստին»,– ասաց նա:
Ավելի քան 2 ժամ տևած միջնորդության ընթացքում փաստաբանները մեջբերեցին ՀՀ սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ–ի նախադեպային վճիռները, հիշեցրին, որ Արմեն Գևորգյանն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, նա նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ է և, ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Գևորգյանն իր հերթին նշեց, որ այս քրեական գործն իմաստազրկում է պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտը:
«Հստակ է, որ եթե նախաքննության ընթացքում պատգամավորին նոր մեղադրանք է առաջադրվում, կամ մեղադրանքի էական փոփոխություն է լինում, ապա անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը: Անձեռնմխելիության երաշխիքը չի կարող վերանալ միայն այն պատճառով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում»,– ասաց նա։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար: