https://arm.sputniknews.ru/20260717/bjureghavanum-krkin-aghiqajin-varaki-depqer-en-ardzanagrvel-6-hvospitalacvats-ka-104734349.html
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ 6 հոսպիտալացված կա
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ 6 հոսպիտալացված կա
Sputnik Արմենիա
Հոսպիտալացվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: 17.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-17T12:24+0400
2026-07-17T12:24+0400
2026-07-17T12:27+0400
հայաստան
բյուրեղավան
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_28528ec7e61f69ad7f1aeb77d22154ea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Գրանցվել են ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:«Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են նախարարությունից։ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։Արդյունքների ամփոփումից հետո աղիքային վարակի պատճառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի։Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
բյուրեղավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_db253ba6ac06b80975b42516ba0654c2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուրեղավան, վարակ
հայաստան, բյուրեղավան, վարակ
12:24 17.07.2026 (Թարմացված է: 12:27 17.07.2026)
Բաժանորդագրվել
Հոսպիտալացվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայությունը ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Գրանցվել են ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:
«Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնում են նախարարությունից։
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Արդյունքների ամփոփումից հետո աղիքային վարակի պատճառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրվի։
Հիշեցնենք` Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր էին արձանագրվել նաև այս տարվա ապրիլի 21-ին, հոսպիտալացվել էր 11 անձ։ Իրականացվել էր խմելու ջրի նմուշառում, և հայտնաբերվել էին շեղումներ՝ ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։