Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարն ԱՄՆ-ում հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ։
Աքարը նշել է, որ քննարկել են Հայաստանի, Հարավային Կովկասի, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր և կարծիքներ փոխանակել միջխորհրդարանական երկխոսության կարևորության վերաբերյալ։
«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկիր՝ ընդգծել ենք, որ ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը պետք է տան ավելի շոշափելի արդյունքներ։ Նաև կարևորել ենք դաշնակից երկրների միջև արտահանման սահմանափակումների և «CAATSA» պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը»,- հայտնել է թուրք պաշտոնյան։