Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի բանակը հայտարարել է, որ «Արաշ» անօդաչու սարքերի միջոցով հարվածներ է հասցրել Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից շահագործվող «Սախիր» ավիաբազային՝ ի պատասխան ամերիկյան հարձակումների։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները թիրախավորել են հարձակողական ուղղաթիռների և P-8 հետախուզական ինքնաթիռների կայանատեղիները։
Միևնույն ժամանակ, Քուվեյթի բանակի գլխավոր շտաբը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ներկայումս հետ են մղում իրանական հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումները։
Քուվեյթի բանակը կոչ է անում հանրությանը պահպանել անվտանգության կանոնները։