«Ստեփանավանում մտահոգված են նոր հանքավայրի շահագործման հետ կապված»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստեփանավանում մտահոգված են, որ մաքուր բնությունն այնտեղ էլ կարող է աղտոտվել նոր հանքավայրի շահագործման հետևանքով։ Արմանիսի և Ուրասարի տարածքներում նախատեսված հանքերն, ըստ մասնագետների, ոչ միայն աղտոտելու են շրջակա միջավայրը և հողերը, այլև վնասելու են տարածքի վայրի կենդանիներին։ Հանքարդյունաբերական տարածքը շատ մոտ է նաև Ուրասարի հայտնի Ջրաշուշանների լճին։ Ծաղիկները գրանցված են Կարմիր գրքում՝ որպես հատուկ պահպանության էկոհամակարգ։ 2024-ին այստեղ հանքերի շահագործումը բացասական եզրակացություն է ստացել։ Հիմա կրկին փորձում են։ Այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 11-ին, Ստեփանավանի համայնքապետարանում, 14-ին՝ Արմանիսում և 15:30-ին՝ Ուրասարում տեղի կունենան հանրային լսումներ։ Թեժ քննարկումներ ու բնապաշտպանների կողմից կոշտ դիմադրություն է սպասվում»։

Leave a comment