ՌԴ–ն բաց է Ուկրաինայի հարցով իրական առաջարկների համար․ Զախարովան` ԱՄՆ–ի մասին

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը երբեք չի հրաժարվի ուկրաինական կարգավորման վերաբերյալ ամերիկյան իրական առաջարկներից, բայց աշխատում է իր նպատակներին հասնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նպատակները որոշված են, խնդիրները դրված են։ Եթե կան իրական առաջարկներ, այստեղ ոչ ոք երբեք չի մերժի դրանք», – ասել է նա Առաջին ալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումը։

Ռուսաստանում միշտ հիշում են նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած «աշխատե՛ք, եղբայրնե՛ր» արտահայտությունը:

«Ես միշտ ավելացնում եմ ՝ «նաև քույրեր»», – ասել է Զախարովան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 28-ին հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է շարունակել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ երկխոսությունը իրանական ուղու թեժ փուլի ավարտից հետո: Նա նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները և քննարկել Անկորիջում բարձրացված բոլոր թեմաները:

Leave a comment