2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-հունիսին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.6%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 3․2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 7․5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 8․4%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 1․4%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 0.5%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 0.7%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 3․9%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 2․8%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 0.8%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ նվազել են 0.2%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ աճել են 3․9%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-հունիսի համեմատ նվազել են 2․6%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. հունիսին 2025թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.6% գնաճ, իսկ 2026թ. մայիսի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. հունիսին 2025թ հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 2.3%-ով, իսկ 2026թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.2% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. հունիսին 2025թ. հունիսի համեմատ սակագներն աճել են 2.4%-ով, իսկ 2026թ. մայիսի համեմատ՝ 0.4%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.5% և 0.1% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է):

Leave a comment