Գնում է ներքին ազգափոխություն. Ռուբեն Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260716/gnum-e-nerqin-azgapvokhutjun-ruben-pashinjan-104704861.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/10/104704565_258:0:1698:1080_1920x0_80_0_0_78e1e588ed25d83b0140ed80657f90f7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն փաշինյան, մշակույթ , հայաստան, հայ, տեսանյութեր, տեսանյութ, видео

ռուբեն փաշինյան, մշակույթ , հայաստան, հայ, տեսանյութեր, տեսանյութ, видео

Ես միակը չեմ, որ տեսնում եմ էթնոցիդը. երբ քո իսկական մշակույթը փոխվում է, դու շարունակում ես ապրել նույն կարգավիճակով, բայց այլևս չես ներկայացնում այն ազգը, որի անունը գրված է քո անձնագրի մեջ, «Ուրիշ նորություններում» հայկական մշակութային դաշտում տիրող խորքային ճգնաժամի ու ներքին ազգափոխության վտանգների մասին է ահազանգում արձակագիր, լրագրող և ռեժիսոր Ռուբեն Փաշինյանը։

Նրա ձևակերպմամբ՝ թեև մեր անձնագրերում դեռ գրված է «Արմենիա», իրականում հանրային տարածքում հայկական հնչյունն աստիճանաբար տեղի է տալիս արաբաթուրքական մուղամներին՝ հայկական խոսքերով, ինչը սովետական տարիներից սկսված և դոմինոյի էֆեկտով շարունակվող նպատակադրված մակարդակազրկման արդյունք է։ «Մեր մոտ իսպառ բացակայում է այն ձողը, որը ժամանակին կոչվում էր «իդեոլոգիա», – ասում է Փաշինյանը։

Որպես հակապրոդուկտ և ալտերնատիվ այս քաոտիկ իրականությանն ու համացանցում տարածվող կեղծիքին՝ հեղինակն արդեն մեկ տարի է, ինչ ներկայացնում է «Интервью без купюр» վիդեոնախագիծը, որտեղ մշակույթի գործիչները՝ Ռոման Բալայանը, Էդուարդ Թոփչյանը, Հրանտ Թոխատյանը և այլք, խոսում են իրենց ոլորտի խնդիրների մասին այնպիսի սպեցիֆիկ լեզվով, որին ոչ ոք չի կարող հակադարձել:

Այս հարցազրույցների կոմպիլյացիայից հավաքված 35 րոպեանոց ֆիլմի դիտումը և Ռուբեն Փաշինյանի «Ապրիորի» նոր ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենան հուլիսի 19-ին՝ Կամերային թատրոնում։ Բոլոր ցանկացողներին հեղինակը հրավիրում է Կամերային թատրոն՝ մասնակցելու հայկական մշակույթի ապագայի շուրջ բաց ու անկաշկանդ քննարկմանը:

Leave a comment