Հայաստանում համակարգչային մեքենայությունների գործով ռուսաստանցի է ձերբակալվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ռուսական մի շարք Telegram-ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի Ալեքսանդր Երմակովը ձերբակալվել է Հայաստանում օտարերկրյա իրավասու մարմինների հարցմամբ՝ համակարգչային մեքենայությունների գործի քննության շրջանակներում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

«Քաղաքացի Երմակովը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այս տարվա հունիսին՝ համակարգչային մեքենայությունների գործի շրջանակներում», – պատմել է աղբյուրը:

Ընդ որում, չի հստակեցվում, թե հատկապես որ երկրի պահանջով է նա ձերբակալվել։

Ավելի վաղ ռուսական մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնել էին, որ Օմսկի բնակիչը Երևանի օդանավակայանում ձերբակալվելուց հետո մոտ երկու շաբաթ գտնվում է ՀՀ մեկուսարաններից մեկում: Վկայակոչելով հարազատներին, ասվում էր, որ Երմակովին կարող էին շփոթել մեկ այլ անձի՝ հաքերի հետ, որը ԱՄՆ-ի հարցմամբ՝ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզման մեջ է գտնվում, որի հետ նրա անունը և ազգանունը համընկնում են:

Հարազատների տեղեկություններով՝ ձերբակալվածը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապ չունի։ Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ նրա հայրանունը տարբերվում է Ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդու հայրանունից։

Հրապարակման պահին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։

Leave a comment