ՍԱՏՄ-ն կասեցրել է «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար»-ի խոհանոցի աշխատանքը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Կոտայքի մարզի Արտավազ գյուղում գործող «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Դրանց հետևանքով ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։

ՍԱՏՄ-ի տարածած հաղրդագրությունը՝ ստորև․

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝

– սննդի կառույցը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,
– պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»:

Leave a comment