Արդյունքում՝ աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երևանում աղբահանության վճարը հաշվարկվում է բնակմակերեսով։ Այսինքն, անկախ նրանից, թե տանը քանի մարդ է ապրում, կամ ապրո՞ւմ է, թե՞ ոչ, աղբահանության վճարը վճարվում է տան մակերեսից։

Ընդ որում, Երևանում առկա են հազարավոր սեփական տներ, որոնք ունեն բավական մեծ մակերես, որոնց մեծ մասը փաստացի բնակման ենթակա չէ՝ նկուղ և այլն։ Այս տները հիմնականում սեփական տների թաղամասերում են, որոնք կառուցվել են տասնամյակներ առաջ։

Արդյունքում, աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ։

Հ․Գ․ Տեսանյութում երևացող աղբը գտնվում է կառավարության շենքից 150 մետր հեռավորության վրա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment