Հայաստանը բարելավել է իր դիրքերն աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում. TasteAtlas

Բաժանորդագրվել

TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաաթար, խորոված և լավաշ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանը բարելավել է իր դիրքերը հայտնի գաստրոնոմիական առցանց ուղեցույց TasteAtlas-ի՝ 2026 թվականի աշխարհի 100 լավագույն խոհանոցների վարկանիշային աղյուսակում։

Վարկանիշի արդյունքներով` երկիրը զբաղեցրել է 87-րդ տեղը, մինչդեռ 2024 և 2025 թվականներին գտնվում էր 93-րդ հորիզոնականում։

TasteAtlas-ը խորհուրդ է տալիս Հայաստանում անպայման փորձել մանթի, լահմաջո, զաթար, խորոված ու լավաշ։ Բացի այդ, երկրի գաստրոնոմիական խորհրդանիշների թվում նշվել է նաև հայկական կոնյակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերականգնվել է ավանդական հայկական խոհանոցի շուրջ 600 բաղադրատոմս (1000–ից)։ Առանցքային ուտեստների թվում են հարիսան, արիշտան, ղափաման, քալագյոշը, տապակած տհալը (ղավուրմա), ականջապուրը, չորաթանը և մի շարք այլ ուտեստներ։

Ոլորտի փորձագետներն ու ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են ավանդական բաղադրատոմսերի հանրայնացման անհրաժեշտության մասին ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Leave a comment