Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել

«Շիրակ Ավիա» ավիաընկերության հիմնադրման 4-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ իսկական անակնկալ է մատուցվել հանրությանը և հատկապես սիրված երգչուհի Տաթև Ասատրյանին:

 

Հայտարարվել է, որ ավիաընկերության նոր՝ արդեն չորրորդ ինքնաթիռն անվանակոչվել է հենց երգչուհու պատվին: Հոբելյանական երեկոյի ընթացքում ներկայացվել են ավիաընկերության կարևորագույն ձեռքբերումներն ու առաջիկա մեծ ծրագրերը: Մասնավորապես, պաշտոնապես հայտարարվել է Երևանից դեպի էկզոտիկ երկրներ երեք նոր ուղիղ ուղղությունների մեկնարկի մասին։

 

Երեկոյի գլխավոր անակնկալը, թերևս, նոր՝ չորրորդ ինքնաթիռի ներկայացումն էր: Ավիաընկերության որոշմամբ՝ օդանավն անվանակոչվել է խորհրդանշական «Տաթև» անունով՝ ի պատիվ սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի:

 

Ներկաները շտապել են շնորհավորել երգչուհուն նման բացառիկ ու բարձր գնահատանքի արժանանալու կապակցությամբ, իսկ տոնական երեկոյի վառ ու տպավորիչ կադրերն արդեն հասցրել են ողողել համանցանցը:

 

 

Leave a comment