«GLOBAL PRESTIGE AWARDS 2026» միջազգային մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում (լուսանկարներ, տեսանյութ)

«Պրեստիժ Մեդիա»-ն շարունակում է կերտել միջազգային հաջողությունների իր պատմությունը՝ միավորելով հայկական բիզնես աշխարհի առաջատարներին նոր մայրցամաքներում: 

«Պրեստիժ Մեդիա»-ի ճանապարհները վերջին երեք տարիների ընթացքում տարել են դեպի Վենետիկ, Դուբայ, Փարիզ, ևս մեկ անգամ Դուբայ, և այժմ՝ Լոս Անջելես։ Մայիսի 21-ին Հոլիվուդի հեղինակավոր «Taglyan» համալիրում կայացավ «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխությունը, որը համախմբեց աշխարհահռչակ հայերի և հայազգի ազդեցիկ գործիչների աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառումը դարձավ տարվա ամենանշանակալի և ամենաշքեղ համահայկական միջազգային նախաձեռնություններից մեկը։

Գալա երեկոն համախմբել էր հայկական գործարար համայնքի ներկայացուցիչների, միջազգային ճանաչում ունեցող մասնագետների, բարերարների, մշակույթի և արվեստի գործիչների, համայնքային առաջնորդների, հասարակական գործիչների, պատվավոր հյուրերի և Հայաստանից ու Սփյուռքից ժամանած մասնակիցների։

Միջոցառման կազմակերպիչներն էին «Prestige Media» ընկերության և Prestige Holding USA-ի հիմնադիր Սեդա Գասպարյանը և «Global Prestige Awards Los Angeles 2026» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը։Մրցանակաբաշխությունն անցկացվեց Գլենդեյլի քաղաքապետարանի աջակցությամբ և պետական ու համայնքային բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Բացման խոսքում հատուկ ընդգծվեց ազգային միասնության, հայկական ինքնության պահպանման, աշխարհասփյուռ հայերի համագործակցության, ինչպես նաև հայկական ստեղծարարության, տաղանդի և գերազանցության միջազգային ճանաչման կարևորությունը։Հյուրերին դիմավորեցին շքեղ կարմիր գորգի ընդունելությամբ, իսկ երեկոյի բացառիկ մթնոլորտը զարդարեցին «Զվարթնոց» պարային համույթի տպավորիչ ելույթներն ու մրցանակաբաշխության հիշարժան և հանդիսավոր պահերը։

Պատվավոր հյուրերի թվում էին Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանը, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Էլեն Ասատրյանը, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի գրասենյակի ներկայացուցիչ Բայծառ Թոմասյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։

Մրցանակաբաշխությունը սկսվեց ԱՄՆ և ՀՀ օրհներգներով, Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի ներկայացուցիչ՝ Արժ. Տ. Եղիա Քհն. Իսայանի ողջույնի խոսքով և օրհնության կարգով։Միջոցառման պատվավոր հյուրերին և մրցանակակիրներին ողջունեցին «Prestige Media» ընկերության և «Prestige Holding USA»-ի հիմնադիր Սեդա Գասպարյանը և «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը։

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գլենդեյլի քաղաքապաետ Արդի Քասախյանը և Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը, ինչպես նաև Կալիֆորնիայի նահանգային սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի գրասենյակի ներկայացուցիչ Բայծառ Թոմասյանը։Երեկոյի ընթացքում Երախտագիտության անվանական Ոսկե մեդալով, «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակներով և Գլենդեյլի քաղաքապետի ու սենատոր Մարիա Ելենա Դուրազոյի անունից հանձնված հատուկ հավաստագրերով պարգևատրվեցի երեք տասնյակից ավել անվանի հայեր, գործարարներ՝ համայնքային զարգացման, բարեգործության, մշակույթի և բիզնեսի ոլորտներում ունեցած նշանակալի ներդրման համար։

ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Առաջին ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ շնորհվեց Գլենդելի քաղաքապետարանին՝ համայնքային զարգացման, բազմամշակութային արժեքների պահպանման և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

Համաշխարհային ճանաչում ունեցող բարերարներ, ԱՆԳԼԻԱ

Միջազգային բարեգործական գործունեության, կրթական և մշակութային նախաձեռնությունների, ինչպես նաև հայկական արժեքների պահպանմանն ուղղված անսասան նվիրվածության համար։ՍԻՄՈՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

SPS Cigaronne և Jardins d’Arménie Royal Brandy ապրանքանիշերի հիմնադիր, ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հայկական ապրանքանիշերը միջազգային շուկաներում ներկայացնելու և հայկական ստեղծարարությունը համաշխարհային հարթակներում ներկայացնելու համար։

ՍԻԼՎԻԱ ՉԱՔՄԱՔՋՅԱՆ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

«Silvia’s Costumes» ընկերության հիմնադիր, ԱՄՆ

Նորաձևության և ստեղծագործական դիզայնի ոլորտում ունեցած ակնառու նվաճումների առաջնորդության և մասնագիտական, համայնքային և միջազգային ոլորտներում ունեցած նշանակալի ճանաչման համար։

ՎԱՀԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

AA Cater Truck ընկերության հիմնադիր, բարերար, ԱՄՆ

Բիզնես ոլորտում ունեցած ակնառու

ձեռքբերումների, Հայաստան-Սփյուռք միասնության և մարդասիրական ու ակտիվ բարեգործական գործունեության համար։

ՎԱՐԴԳԵՍ ԵՎ ՄԵՐԻ ՆԱՋԱՐՅԱՆՆԵՐ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

Ազգային բարերարներ, ԱՄՆ

Բացառիկ նվիրվածության, մարդասիրական ոգու և հայկական համայնքին և հայ ժողովրդի հանդեպ իրենց երկարամյա ծառայության և անգնահատելի ավանդի համար։

Երախտագիտության Ոսկե մեդալների հանձնման արարողությունից հետո պաշտոնապես մեկնարկեց «Global Prestige Awards 2026» մրցանակաբաշխությունը՝ նվիրված իրենց մասնագիտական ոլորտներում բացառիկ հաջողությունների հասած անհատների և կազմակերպությունների մեծարմանը։

«GLOBAL PRESTIGE AWARDS, LOS ANGELES 2026»-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐՆ ԷԻՆ.

THE ARMENIAN AMERICAN MUSEUM PROJECT 

 «Հայ-ամերիկյան թանգարան»-ի գործադիր նախագահ՝ Պերճ Կարապետյան, ԱՄՆ

Հայկական ժառանգության պահպանման, հանրահռչակման և ապագա սերունդներին ներկայացնելու, ինչպես նաև հայկական ինքնությունն ու միջմշակութային փոխըմբռնումը ամրապնդող համաշխարհային մակարդակի մշակութային և կրթական հաստատություն ստեղծելու համար։

TADEVOSYAN’S FOUNDATION

Հիմնադիր՝ Սամվել Թադևոսյան, ՀԱՅԱՍՏԱՆ

Երիտասարդների կրթության և առողջապահական ոլորտներում ունեցած հասարակական, բարեգործական և սոցիալական բացառիկ նախաձեռնությունների համար։

 LION’S PARTNERS INSURANCE AGENCY  

Հիմնադիրներ՝ Մարիա Նահապետյան և Էմին Աճեմիան, ԱՄՆ

Ապահովագրական ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ֆինանսական պաշտպանության և վստահելի ծառայություններ մատուցելու, ինչպես նաև համայնքին պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ ծառայելու համար։

NINA GARAYAN LAW GROUP 

Garayan Law Group-ի հիմնադիր, ԱՄՆ

Իրավական պաշտպանության ոլորտում ցուցաբերած գերազանցության, անհատների իրավունքների պաշտպանության գործում ունեցած արժեքավոր ներդրման և արդարադատության հասանելիության ապահովմանն ուղղված հետևողական հանձնառության համար։

SARYAN DENTAL CLINIC 

Հիմնադիր՝ Արություն Սարյան, ԱՄՆ

Ժամանակակից ստոմատոլոգիայի զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման, առողջ ու ինքնավստահ ժպիտներ պարգևելու և ստոմատոլոգիական բարեգործական ու սոցիալական նախագծեր իրականացնելու համար։

ՖԼՈՐԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Աշխարհահռչակ հայ-ամերիկացի հրուշակագործ, Wynn Las Vegas հեղինակավոր հանգստավայրի գլխավոր հրուշակագործ-դիզայներ և «Քաղցր արվեստի թագուհի», ԱՄՆ

Բացառիկ ձեռագործ քաղցր ստեղծագործությունների միջոցով հայկական տաղանդը աշխարհին ներկայացնելու և հրուշակագործական արվեստը միջազգային ճանաչման հասցնելու համար։

CENTRAL RESIDENCE 

Համահիմնադիր՝ Կարեն Մկրտչյան, ՀԱՅԱՍՏԱՆ

Նորարարության, որակի և ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների միջոցով մարզերում բնակելի համալիրների կառուցապատման ոլորտում նոր մշակույթ և տեսլական ձևավորելու համար։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Հայտնի հրատարակիչ և հասարակական գործիչ, ԱՄՆ  

Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու, հայկական հարցերի սկզբունքային պաշտպանության և հասարակական կյանքում ակտիվ դերակատարման համար։

ՍԱՄՎԵԼ ԿՐԲՈՅԱՆ

Բարերար, ԱՄՆ

Ակնառու առաջնորդության, տեսլականի, հայ համայնքի առաջընթացի և զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև բարեգործական նախաձեռնություններին շարունակական աջակցության համար։

MARY KOSTANYAN 

Kostanyan Law APC-ի հիմնադիր, ԱՄՆ

Իրավաբանական ծառայությունների ոլորտում ցուցաբերած բարձր մասնագիտական գործունեության, անհատների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված նվիրված աշխատանքի համար։

BIG SQUARE 

Հայկական համայնքին և լայն հասարակությանը թարմ ու բարձրորակ ապրանքներ, բազմազան ընտրանի, բարձրակարգ սպասարկում և ժամանակակից առևտրային փորձառություն ապահովելու համար։

NEW LOOK SKIN CENTER 

Հիմնադիր՝ Մարիա Համբարձումյան, ԱՄՆ

Էսթետիկ խնամքի, առաջադեմ բուժումների և բնական գեղեցկության ընդգծման միջոցով մարդկանց ինքնավստահությունն ու բարեկեցությունը բարձրացնելու համար։

ՄՈՒՐԱԶ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Erodent Dental Clinic-ի հիմնադիր, բժիշկ-իմպլանտոլոգ, ՀԱՅԱՍՏԱՆ

Ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի ոլորտում ժամանակակից մեթոդների ներդրման, մասնագիտական շարունակական զարգացման և գերազանցության համար։

NOR VOCH JEWELRY 

Հիմնադիրներ Կարեն Այվազյան և Փիրուզա Պապոյան, ԱՄՆ

Ոսկերչական արվեստում նոր տեսլական ձևավորելու, վարպետությունը, նորարարությունն ու նրբագեղությունը համադրելու և ոճի ու ստեղծարարության նոր չափանիշներ սահմանելու համար։

ԼԻԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Law Group of Mfon Antony Icon, Benefits Advocate INC-ի հիմնադիր, ԱՄՆ

Նպաստների և կենսաթոշակների պաշտպանության ոլորտում մարդկանց վստահելի պաշտպան լինելու և իրավական ու վարչական բարդ գործընթացներում աջակցելու համար։

NAGHASH LAVASH 

Հիմնադիր՝ Սիրեկան Կոստանյան, ԱՄՆ

Հայկական լավաշի իսկական բույրն ու ավանդույթը Միացյալ Նահանգներում տարածելու և հայկական ազգային ժառանգությունը պահպանելու ու տարածելու համար։

AGNES CAKE

Հիմնադիր՝ Ագնես Ավագյան, ՀԱՅԱՍՏԱՆ

Հայկական տորթերի և հրուշակեղենի արտադրության ոլորտում գեղագիտության և ստեղծարարության նոր մակարդակ ներկայացնելու համար։

ԶԱՌԱ ԲԱՂԻԿՅԱՆ

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ԱՄՆ

Անշարժ գույքի վաճառքի ոլորտում բարձր մասնագիտական չափանիշներ սահմանելու, վստահության և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

«P. ABAJYAN» LLC

Հիմնադիր՝ Փերուզ Աբաջյան, ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի շինարարական ոլորտում երկարամյա նվիրված աշխատանքի, տեխնիկական փորձագիտության, որակի ապահովման և սերտիֆիկացման, մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի և վստահության համար։

ԼԻԱՆԱ ԻԳԻԹՅԱՆ

Բժիշկ-պոդոլոգ, ՀԱՅԱՍՏԱՆ

Առողջապահության, ոտնաթաթերի խնամքի և էսթետիկ բժշկության ոլորտներում ունեցած մասնագիտական ներդրման համար։

ԶՎԱՐԹՆՈՑ ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹ  

Հիմնադիրներ՝ Վարդան և Արմինե Աղաջանյաններ, ԱՄՆ

Հայկական ազգային պարարվեստի պահպանման, տարածման, զարգացման և հայ մշակույթը աշխարհին ներկայացնելու համար։

ABC ACADEMY 

Հիմնադիր՝ Անի Սաղաթելյան, ԱՄՆ

Նորարարական կրթական ծրագրերի և խնամքով ձևավորված կրթական միջավայրի միջոցով երեխաների կրթության, անձնական զարգացման և ապագա հաջողությունների խթանման համար։

 ELADA’S CORNER 

Հիմնադիրներ՝ Նելլի և Հրաչ Մովսիսյաններ, ԱՄՆ

Հրուշակագործության և տորթերի ձևավորման ոլորտում յուրահատուկ ստեղծագործական ձեռագիր ձևավորելու համար։

EDDIE ZARATSIAN

Բարձրակարգ միջոցառումների դիզայներ և կազմակերպիչ, ԱՄՆ

Դիզայնի և արվեստի ոլորտում ինքնատիպ աշխարհ ստեղծելու և ստեղծարարության ու նորարարության միջազգային չափանիշներ սահմանելու համար։

«MY ROSE» FLOWERS BOUTIQUE 

Հիմնադիր՝ Մարատ Գրիգորյան, ԱՄՆ

Ծաղիկների լեզվով աշխարհի հետ հաղորդակցվելու և մարդկանց ուրախություն, գեղեցկություն ու ոգեշնչում պարգևելու համար։

ARM DANCE SHOW BALLET 

Հիմնադիրներ՝ Գևորգ և Լիլիթ Խաչատրյաններ, ԱՄՆ

Հայկական պարային ավանդույթները կրտսեր սերունդներին փոխանցելու, ազգային մշակույթը տարածելու և պարային կրթության պատմության մեջ նոր էջ բացելու համար։

ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ Սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Armenian Business Corner-ի և Sip2Arm ընկերության հիմնադիր, ԱՄՆ

Հայաստան-Սփյուռք տնտեսական և մշակութային կապերի ամրապնդման և հայկական սպորտի միջազգային հեղինակության բարձրացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

EMPIRE AUTO 

Հիմնադիրներ Դրո Դերգասպարիան և Արմեն Տեր-Եղիշյան, ԱՄՆ

Ավտոմոբիլային ծառայությունների և լիզինգային գործարքների ոլորտում վստահելի գործընկերային հարաբերություններ ձևավորելու և մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

 18 KARATS 

Հիմնադիր՝ Սոֆյա Ավետիսյան, ԱՄՆ

Բացառիկ վարպետությամբ ստեղծված նշանադրության մատանիների և նուրբ զարդերի միջոցով սիրո ու շքեղության արժեքը հավերժացնելու համար։

ՎՈՆ ՎԵՄՅԱՆ

Vemian Fashion House-ի հիմնադիր, ԱՄՆ

Նորաձևության ոլորտում յուրահատուկ դիզայներական ոճ ստեղծելու և հայկական ստեղծարարությունը միջազգային հարթակներում ներկայացնելու համար։

A2 LLC DISTRIBUTION 

Հիմնադիր՝ Արմեն Գրիգորյան, ԱՄՆ

Հայկական արտադրության ապրանքները Միացյալ Նահանգներում տարածելու, հայկական բրենդների համար միջազգային շուկաներում նոր հնարավորություններ ստեղծելու և Հայաստան — Սփյուռք տնտեսական կապերն ամրապնդելու համար։

 ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Գրող, մանկագիր, մանկավարժ, լեզվաբան, ՀԱՅԱՍՏԱՆ

Ժամանակակից գրականության, մշակույթի և կրթության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև միջազգային գրական կյանքում հայ մշակույթը ներկայացնելու և միջազգային ճանաչման համար։

ՄԱՅԱ ԹՈԽԱԼՅԱՆ

«NextGenLab Studio»-ի համահիմնադիր, ԱՄՆ

Միջազգային նախագծերի համար արդյունավետ հաղորդակցման միջավայրեր ձևավորելու, մասնագիտական երկխոսություն խթանելու և տարբեր ոլորտներ միավորող հարթակներ ստեղծելու համար։

ԱԳԱ ԿԱՆԿԱՆՅԱՆ

AGA Beauty Studio LA-ի հիմնադիր, ԱՄՆ, ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղեցկության ոլորտում ունեցած յորահատուկ ձեռագրի, նորարարության, միջազգային ձեռքբերումների, հաճախորդակենտրոն մոտեցման և սեփական ոճը ստեղծելու համար։Երեկոյի ընթացքում կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին միջոցառման գործընկերներին և աջակիցներին՝ «Taglyan» համալիրին, Horizon Armenian TV-ին, Meridian Production-ին, Flipbook Frenzy-ին, Vitola Cigars-ին, My Rose-ին, The Glenmark Hotel-ին և բոլոր աջակից գործընկերներին՝ «Global Prestige Awards, Los Angeles 2026» մրցանակաբաշխության իրականացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար։Երեկոն իր գեղեցիկ կատարումներով անմոռանալի դարձրեց սիրված երգչուհի Մարթա Կիրակոսյանը։«Global Prestige Awards Los Angeles 2026»-ը դարձավ ավելին, քան պարզապես մրցանակաբաշխություն․ այն դարձավ հայկական միասնության, ստեղծագործական գերազանցության և միջազգային ձեռքբերումների կարևոր խորհրդանիշ։

Մրցանակաբաշխության առաքելությունն է դառնալ ամուր կամուրջ աշխարհի տարբեր երկրներում հայի անունը պատվով ու արժանապատվորեն ներկայացնող անհատների միջև՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած և իրենց գործունեությամբ արժեք ստեղծող անհատների։«Global Prestige Awards Los Angeles»-ը նպատակ ունի դառնալ հեղինակավոր ամենամյա միջոցառում՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներում հաջողությունների հասած հայերին, խթանելով միջազգային համագործակցությունը և ընդգծելով հայկական ներուժի, նվաճումների և ձեռքբերումների համաշխարհային ներկայությունը։

Մոտ ապագայում նախատեսվում են նաև նոր և հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք միտված են գործարար, հասարակական, մշակութային և մասնագիտական կապերի զարգացմանը, համագործակցության խթանմանը և նոր գործընկերային հնարավորությունների ստեղծմանը։

«GLOBAL PRESTIGE AWARDS» մրցանակաբաշխություն՝ երբ անհատական նվաճումները դառնում են ազգային հաղթանակի բանալի:

Leave a comment