Եվրահանձնաժողովը պատրաստել է եվրոպական ապրանքների ցանկ, որոնք նախատեսվում է ազատել ԱՄՆ-ի սահմանած 15% ներմուծման մաքսատուրքերից՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շրջանակում։ Այդ մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Euractiv-ի փոխանցմամբ՝ ԵՀ-ն պնդում է, որ ԵՄ-ն արդեն կատարել է սակագնային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները՝ հուլիսի 1-ից վերացնելով ամերիկյան արդյունաբերական և գյուղատնտեսական հարյուրավոր ապրանքատեսակների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։
Պորտալի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի առաջարկած ցանկն ընդգրկում է շուրջ 150 մլրդ եվրո ընդհանուր արժեքով եվրոպական արտահանում։
Ցանկում ներառված են ալկոհոլային խմիչքներ՝ գինի, վիսկի, ջին, ռոմ, օղի և լիկյորներ, ինչպես նաև սննդամթերք, մասնավորապես՝ ռոքֆոր և պեկորինո պանիրներ։ Բացի այդ, ցանկում ընդգրկված են ձիթապտղի յուղը, ձիթապտուղը, մակարոնեղենը և սունկը։
Բրյուսելը նաև ձգտում է 15% մաքսատուրքից ազատել արդյունաբերական ռոբոտները, գյուղատնտեսական տեխնիկան և բժշկական սարքավորումները։