Իրանի պետական IRNA գործակալության հաղորդմամբ՝ երկրի բանակը իրականացրել է «Որոտ» գործողության յոթերորդ փուլը՝ հարվածներ հասցնելով Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ամերիկյան ռազմաբազային։
Հաղորդագրության համաձայն՝ հարվածների թիրախ են դարձել F-18 կործանիչների տեղակայման գոտին, բնակելի մասնաշենքը և ամերիկյան ռազմական տեխնիկայի խոշոր պահեստը։
Իրանի բանակը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ նման գործողությունները կշարունակվեն «մինչև վերջնական հաղթանակի հասնելը»։