15:18 15.07.2026 (Թարմացված է: 15:21 15.07.2026)
Բաժանորդագրվել
Քաղաքացիները տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ–ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 13։27-ին ահազանգ է ստացել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում տանիք է փլուզվել, արգելափակված քաղաքացիներ կան։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից»,– նշեցին գերատեսչությունից։
Այժմ քաղաքացիները տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ։
Դեպքի առթիվ կազմվում են փաստաթղթեր, պարզվում է տուժածների ինքնությունը։
Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։