Թոքենացված բաժնետոմսերը նոր հնարավորություններ են բացում Հայաստանի օգտատերերի համար

Binance Research-ը հրապարակել է նոր շաբաթական շուկայի մեկնաբանությունը՝ «Տոկենացված բաժնետոմսերի զարգացման վաղ ազդակները» խորագրով, որտեղ ներկայացվում է օգտատերերի աճող հետաքրքրությունը տոկենացված բաժնետոմսերի նկատմամբ և դրանց դերը՝ ավանդական ֆինանսական շուկաներն ու կրիպտոէկոհամակարգը միմյանց կապելու գործում։

Հայաստանի օգտատերերի համար այս միտումը հատկապես հետաքրքիր է, քանի որ տոկենացված բաժնետոմսերը հնարավորություն են տալիս ավելի հեշտ և հարմարավետ մուտք գործել աշխարհի խոշորագույն ընկերությունների արժեթղթերի շուկա։ Ավանդական ֆոնդային շուկաների սահմանափակումների փոխարեն օգտատերերը կարող են շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, առևտուր կատարել ամերիկյան բաժնետոմսերի թվային տարբերակներով՝ օգտագործելով կրիպտոարժութային բորսայի ենթակառուցվածքը։

Որպես օրինակ՝ հետազոտության մեջ ներկայացված են bStocks-ը՝ Binance-ում հասանելի, 1:1 ապահովմամբ թողարկված ամերիկյան արժեթղթերի տոկենացված տարբերակները։ Մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում bStocks հարթակում հասանելի ակտիվների թիվն աճել է 5-ից մինչև 25, իսկ դրանց օնչեյն կապիտալիզացիան մոտեցել է 300 միլիոն ԱՄՆ դոլարին։ Միաժամանակ Binance հարթակում արդեն հասանելի են ավելի քան 7 000 բաժնետոմս և ETF, ինչը վկայում է այս ուղղության արագ զարգացման մասին։

Հետազոտությունը նաև փաստում է օգտատերերի մեծ հետաքրքրությունը արբիտրաժային առևտրի հնարավորությունների նկատմամբ։ bStocks-ի և ավանդական բաժնետոմսերի միջև իրականացված արբիտրաժային գործարքների ծավալը հասել է 216 միլիոն ԱՄՆ դոլարի։ Համակարգային արբիտրաժային առևտրին մասնակցած օգտատերերի ավելի քան 90%-ը ստացել է շահույթ, ինչը ցույց է տալիս, որ նոր գործիքը պահանջված է ոչ միայն պրոֆեսիոնալ թրեյդերների շրջանում։

Binance Research-ի տվյալներով՝ տոկենացված բաժնետոմսերը ոչ միայն հնարավորություն են տալիս նոր օգտատերերին մուտք գործել ֆոնդային շուկա, այլև լրացուցիչ գործիք են այն օգտատերերի համար, ովքեր արդեն առևտուր են կատարում կրիպտոակտիվներով և անժամկետ ֆյուչերսներով։ Մասնավորապես, SPCX-ի անժամկետ ֆյուչերսների թրեյդերները bStocks-ին անցում են կատարել դեպքերի 8.6%-ում, մինչդեռ ավանդական բաժնետոմսերի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0.6%։

Հետազոտության մեկ այլ կարևոր եզրակացությունն այն է, որ bStocks-ը հնարավորություն է տալիս առևտուր կատարել օրվա ցանկացած ժամի։ Այն ժամանակ, երբ ավանդական ֆոնդային բորսաները փակ են, բաժնետոմսերի հետ կապված առևտրի ընդհանուր ծավալի 58%-ը բաժին է ընկնում հենց bStocks-ին, ինչը հաստատում է շուրջօրյա հասանելիության նկատմամբ բարձր պահանջարկը։ Նույնիսկ այն ժամերին, երբ ավանդական բորսաները գործում են, տոկենացված բաժնետոմսերը շարունակում են պահպանել մրցունակ դիրքերը՝ ապահովելով բաժնետոմսերի առևտրի ընդհանուր ծավալի գրեթե կեսը։

Binance Research-ի գնահատմամբ՝ նման լուծումները կարող են դառնալ ավանդական ֆինանսների (TradFi) և կրիպտոարդյունաբերության միջև ամենակարևոր կամուրջներից մեկը։ Հայաստանի այն օգտատերերի համար, ովքեր հետաքրքրված են թվային ակտիվներով և միջազգային ֆինանսական շուկաներով, տոկենացված բաժնետոմսերի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ներդրումների դիվերսիֆիկացման, առավել ճկուն առևտրի և համաշխարհային ներդրումային գործիքներին կրիպտոենթակառուցվածքի միջոցով հասանելիություն ստանալու համար։

Leave a comment