Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ զինված ուժերի անձնակազմը սկսել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ նոր հարվածներ հասցնել, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Այսօր՝ ժամը 6:00-ին (Երևանի ժամանակով 14:00-ին), ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են Իրանի դեմ մի շարք հարվածներ: Այս հարվածները նպատակ ունեն էլ ավելի թուլացնել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու համար օգտագործվող իրանական ուժերի ռազմական կարողությունները», – ասվում է CENTCOM-ի X սոցիալական մեդիա հարթակում տարածված հայտարարության մեջ: