Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինա իր այցի հիմնական թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական գործողությունների դադարեցման տարբերակների քննարկումը։
«Այս պահին Կիևում մեր գլխավոր հարցն այն է, թե ինչպես դադարեցնել այս պատերազմը։ Թուրքիայում մենք սկզբից ի վեր հսկայական ջանքեր ենք գործադրում պատերազմը դադարեցնելու համար։ Կիև կատարած այս այցի ընթացքում մենք կկարողանանք անձամբ լսել մեր ուկրաինացի գործընկերների կարծիքները և, իհարկե, կփոխանցենք մեր սեփական դիտարկումները այս հարցի վերաբերյալ, ինչը նույնպես կարևոր է», – ասել է Ֆիդանը թուրք լրագրողներին Կիև մեկնելուց առաջ, որտեղ նա կմեկնի գնացքով։
Նա նաև հիշեցրել է, որ անցյալ ամիս այցելել է Մոսկվա, որտեղ հնարավորություն է ունեցել Ռուսաստանի ղեկավարությանը փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձները: