ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։


Այս մասին հայտնում է ՀՀ Կառավարությունը։ 


Նշվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:


Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Հայաստան և Ադրբեջան Վենսի գլխավորած ամերիկյան պատվիրակության այցի նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների առաջմղումն է և TRIPP նախագծի աջակցությունը:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վենսի այցի ընթացքում կարձանագրվեն նոր զարգացումներ, որոնք թույլ կտան ընդլայնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի, տրանսպորտի, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտներում:

Leave a comment