Մեր համբերության բաժակը լցվել է․ «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում

https://arm.sputniknews.ru/20260715/mer-hamberutjan-bazhaky-lcvel-e-multi-stvouni-ashkhatakicnery-bvoghvoqi-akcia-en-anum-104641625.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Մեր համբերության բաժակը լցվել է․ «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում

Sputnik Արմենիա

Մեր համբերության բաժակը լցվել է․ «Մուլտի սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում

2026-07-15T12:32+0400

true

PT0M25S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0f/104641271_0:0:945:709_1920x0_80_0_0_07e96a33b170fbe93af5b72ac1860e30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բողոքի ակցիա, մուլտի գրուպ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, բողոքի ակցիա, մուլտի գրուպ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Աշխատակիցները մեկ ժամ են տվել հստակ պատասխանելու համար, թե երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ, այլապես սպառնում են կտրուկ քայլերի գնալ։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. «Մուլտի Սթոունի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով վերաբացել գործարանն ու թույլ տալ իրենց վերադառնալ աշխատանքի։

«Մեր համբերության բաժակը լցվել ա, եթե մեր հարցերին լուծում չտվեցին, մեր քայլերի համար պատասխանատու չենք, չգիտենք՝ էլ ինչ անել։ Եթե մեզ երկիրը չի աջակցում, մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ մեր ընտանիքները պահենք»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Կոմունալ վարձերը վճարելու ժամանակն է, չգիտեն, թե որտեղից և ինչպես են տալու։

Բողոքի ակցիա անող աշխատակիցները մեկ ժամ են տվել իրավապահներին՝ հստակ պատասխանելու համար, թե երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ, այլապես սպառնում են կտրուկ քայլերի գնալ։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

Leave a comment