Վրաստանը նախատեսում է մինչև 2030թ–ն ավարտել ՀՀ սահման տանող ճանապարհի շինարարությունը

https://arm.sputniknews.ru/20260209/vrastany-nakhatesum-e-minchev-2030tn-avartel-hh-sahman-tanvogh-tshanaparhi-shinararutjuny-98589098.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85289819_144:0:1344:900_1920x0_80_0_0_893c4619dbbcf880aec41b2ecd4da6e9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրակլի կոբախիձե

իրակլի կոբախիձե

Բաժանորդագրվել

Վրացական կողմն ավելի քան 22 մլն դոլար կծախսի ճանապարհն արդիականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Խոսքը Ալգետի-Սադախլո հատվածի մասին է, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածները Ադրբեջանի ուղղությամբ, ինչպես նաև կառուցել թուրքական սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։

Նա նշել է, որ Վրաստանի տարածքով տարանցումը հատուկ դեր է խաղում տնտեսության զարգացման գործում՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ գործող ազատ առևտրի մասին համաձայնագրերը։

Դրա լրացուցիչ ամրապնդման համար ներկայում իրականացվում է Վրաստանի միջոցով Ասիան և Եվրոպան կապող Արևելք-Արևմուտք մայրուղու հատվածի կառուցման լայնածավալ նախագիծը, ինչպես նաև Ռուսաստան տանող «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը։

«Մենք ձգտում ենք առավելագույնս օգտագործել մեր երկրի ռազմավարական դիրքը։ Մեր խնդիրներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների, տարանցիկ գործառույթի զարգացումն է», – հայտարարել է Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս ոլորտում զգալի ներդրումներ են արվում։ Հիշեցնենք, որ Վրաստանը 2025 թվականին սկսել է դեպի Հայաստան նոր ճանապարհի շինարարությունը։ Երկիրն ավելի քան 22 մլն դոլար կծախսի ճանապարհի արդիականացման համար։

Leave a comment