Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո

Քաղաքականություն

14.07.2026 | 12:30

Իրանը փրկել է օտարերկրյա նավի անձնակազմի 23 անդամի՝ այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է մեկ այլ նավի Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուց հյուսիս, հաղորդում է կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, գրում է France 24-ը։

Բեռնանավի կմախքը լուրջ վնասներ է կրել, ջուրը սկսել է նավը լցվել, ինչի պատճառով նավապետը հրամայել է արտակարգ տարհանում: Անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ տեղափոխվել են Քեշմ կղզի:

Բախման պատճառը դեռևս հետաքննվում է։

Իրանի պետական IRNA գործակալությունն այսօր ավելի վաղ հաղորդել էր, որ Բանդար Աբբաս նահանգի հարավային նավահանգստում պայթյուններ են լսվել, Քիշ կղզում՝ վեց պայթյուն, մի քանի պայթյուն էլ՝ Քեշմ կղզում։ Դեպքերը տեղի են ունենում Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության աճի ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment