Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը դեռևս հնարավոր է․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը դեռևս հնարավոր է, չնայած լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը։
«Այո, կարծում եմ, որ համաձայնագիրը հնարավոր է։ Իհարկե, կարծում եմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը փորձություն է, որը Իրանը ձախողեց։

«Դա մի տեսակ փորձություն էր, և նրանք ձախողեցին այն»,- պնդել է Թրամփը։

Leave a comment