Թեհրանը միշտ վերահսկել է Հորմուզի նեղուցը և կշարունակի դա անել նաև ապագայում, հայտնել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և միշտ կմնա այդպիսին», – գրել է ԱԳ նախարարը։
Արաղչին նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները այս ջրային ուղու վրա վերահսկողություն հաստատելու և 20% անվտանգության վճար սահմանելու մտադրության մասին։ «Իհարկե, 20%-ը չափազանց շատ է։ Մենք արդար կլինենք», – նշել է դիվանագետը։