Իրավապահներն այսօր վաղ առավոտից եկել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիասպորտի ակումբ՝ ձիերի հետևից։ Սակայն անհայտ պատճառներով՝ ձիերի առգրավումը դեռ չի իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի ներկայացուցիչ փաստաբան Հովհաննես Վարդանյանը։
«Տեղեկություն չունենք, թե ինչու առգրավումը չի իրականացվում»,– ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ դատավարական ընթացակարգերով քննիչի որոշումը բողոքարկել են, որովհետև դրանք ընտանի կենդանիներ են և չեն կարող հանդիսանալ քրեական վարույթի առարկա։ «Տոհմական ձիեր են, տեղափոխման հետևանքով վնաս կկրեն, որովհետև հատուկ խնամքի կարիք ունեն։ Այսօր արդեն պետք է իրականացնեին առգրավումը»,– նշեց նա։
Իրավապահներն այս պահին շարունակում են գտնվել ձիասպորտի ակումբում ու արգելել են լրատվամիջոցների մուտքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: