Իրանը նպատակադրված չէ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Վաշինգտոնի կողմից չեն կատարվել Թեհրանի սահմանած նախապայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։
Իրանցի պաշտոնյան կոչ է արել ուշադրություն չդարձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հակասական ազդանշաններին», որոնք տատանվում են բանակցություններից հրաժարվելուց մինչև երկխոսության պատրաստակամության մասին հայտարարությունները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, թե Իրանը «շատ է ցանկանում» համաձայնագիր կնքել, իսկ Միացյալ Նահանգները բաց են Թեհրանի հետ հնարավոր փոխգործակցության համար։