Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է աջակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ չնայած որոշակի հարցերի շուրջ նրանց տարաձայնություններին։
ԱՄՆ նախագահը այս հայտարարությունն արել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։
Հյուիթը խնդրել է Թրամփին մեկնաբանել այն տեղեկությունները, որ Նեթանյահուն այլևս չի վայելում իր աջակցությունը։
«Ոչ, ընդհանրապես ոչ։ Մենք շատ լավ ենք լեզու գտնում», – պատասխանել է նախագահը։ Նա ընդգծել է, որ երբեմն բացահայտ համաձայն չէ Իսրայելի վարչապետի հետ և, ի վերջո, ճիշտ է դուրս գալիս։