Բոլոր այն ՔՊ-ականները, որոնք չեն ենթարկվում այս կանոններին, չեն հայհոյում կամ քիչ են հայհոյում, մղվում են հետին պլան. «Հրապարակ»

Երբ առաջնորդի լեքսիկոնը բաղկացած է բացառապես սպառնալիքներից ու հայհոյանքից, երբ կիրառում է «կսատկացնեմ», «կնստացնեմ», «կկզացնեմ» բառերը, պետք չէ զարմանալ, որ թիմակիցներն էլ փորձում են նմանվել նրան, եւ այս լեզուն դառնում է երկրով մեկ տիրապետող:

Բոլոր այն ՔՊ-ականները, որոնք չեն ենթարկվում այս կանոններին, չեն հայհոյում կամ քիչ են հայհոյում, մղվում են հետին պլան, առաջին պլան են գալիս հայհոյախոսները, անկիրթներն ու խուլիգանները: Այս տեսանկյունից բոլորովին զարմանալի չէ, որ այսուհետ ԱԺ նախագահությունում տեսնելու ենք այդ եռյակին` Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան: Այս եռյակն «արդարացրել» է Նիկոլ Փաշինյանի հույսերը եւ ընդդիմության հասցեին զազրախոսելու գծով մրցակիցներ ՔՊ-ում չունի: Զարմանալի չէ, որ ԱԺ անցած ՔՊ-ական կին պատգամավորներն էլ են սկսել խոսել նույն բառապաշարով` լկտի, մեծամիտ, վիրավորական, սպառնալից տեքստերով: Եվ անգամ մեր նախկին գործընկեր` զուսպ ու պարկեշտ Բաբկեն Թունյանն է այս մերժելի խոսույթը յուրացրել: Իրենց առաջնորդի ոգով սրանք սպառնում են ընդդիմությանը, թե` կգաք խորհրդարան, ձեր հալը կտեսնեք: Այս պահվածքն է պատճառը, որ ՀՀ քաղաքացիներն ԱԺ-ն Ազգային ախոռ են անվանում:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment