Երեխաներ են ուշագնաց եղել. սարսափելի հերթեր հայ-վրացական սահմանին

Այս պահին սարսափելի հերթեր և կուտակումներ են Վրաստան-Հայաստան սահմանային անցակետում։ Սոցցանցերում օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ կանգնած սահմանային անցակետի հերթում։

Panorama.am-ը գրում է, որ այսօր տուն են վերադառնում Հայաստանից օրեր առաջ Քոբուլեթի համերգի մեկնած պարի խմբերի երեխաներն ու նրանց ծնողները։ Շոգի, քաշքշուկի հետևանքով մի քանի երեխա է վատացել, ուշաթափության դեպքեր են գրանցվել։

Լրատվամիջոցը հայտնում է, որ վրացի սահմանապահները քիչ են, ինչի պատճառով սպասարկումը չափազանց դանդաղ է ընթանում։ Նշենք, որ սա առաջին անգամ չէ, երբ մարդիկ բողոքում են սահմանային անցակետում վրացական կողմի դանդաղ աշխատանքից։ Նույնիսկ, այսպես ասած, «պիկ» ժամերին հնարավոր է՝ սահմանային սպասարկումն իրականացնեն ընդամենը 2 ծառայողներ, ինչի հետևանքով էլ սահմանն անցնելը կարող է ժամեր տևել։

Sputnik Արմենիա

Leave a comment