ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Եմենի հութիները երկուշաբթի հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Սանայի միջազգային օդանավակայանին, հաղորդում է Associated Press-ը։
Հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին նշել է, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները «վերջ են դրել լարվածության թուլացման փուլին»։ Նրա խոսքով՝ «այս ագրեսիան անպատասխան չի մնա»։
Գործակալության տեղեկություններով՝ Սանայի օդանավակայանից և հարակից տարածքներից իրականացվում է մարդկանց տարհանում։
AP-ն նշում է, որ Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը սրվել է վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև նկատվող էսկալացիայի ֆոնին։