https://arm.sputniknews.ru/20260713/trampy-kvongresin-pashtvonapes-teghekacrel-e-iranin-ughghvats-harvatsnery-verskselu-masin-zlm-104585323.html
Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու մասին. ԶԼՄ
Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու մասին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T23:12+0400
2026-07-13T23:12+0400
2026-07-13T23:12+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
նամակ
ամն կոնգրես
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/2122/54/21225444_0:84:1600:984_1920x0_80_0_0_ca6ee645b161def81805746a11b3c1ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ռազմական գործողությունների և հարվածների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի նամակին:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2122/54/21225444_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9ce4c294511d0954a9d050692b31ed21.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նամակ, ամն կոնգրես, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, նամակ, ամն կոնգրես, դոնալդ թրամփ
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ռազմական գործողությունների և հարվածների վերսկսման մասին: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը՝ հղում անելով Սպիտակ տան ղեկավարի նամակին:
«Հուլիսի 10-ին Կոնգրեսի առաջնորդներին ուղղված նամակում նախագահը գրել է, որ հուլիսի 7-ին ամերիկյան զորքերը պաշտպանական հարվածներ են հասցրել Իրանի ներսում գտնվող թիրախներին», – ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։