Ստամբուլում հայ համայնքը նշել է Վարդավառը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Քաղաքականություն

13.07.2026 | 20:51

Ստամբուլի Քընալըադայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նախօրեին հայերը նշել են Վարդավառը։ Ջրային խաղերը, ժողովրդական պարերը և հարյուրավոր մարդկանց միավորող միջոցառումները շարունակել են տոնական տրամադրությունն ամբողջ օրվա ընթացքում։

Եկեղեցում պատարագ է մատուցել Հայր Հարություն Դամատյանը։

Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ Վարդավառը, որը ծագում է հայերեն «վարդ» և «վառ» բառերից, հայտնի է նաև որպես «Ջրի տոն»։

Մոտ 5000 տարվա պատմություն ունեցող Վարդավառի ծագումը, ըստ կարծիքների, ընկած է Նոյի շրջանի ջրհեղեղի պատմության մեջ։ Միմյանց ջրով ցողելու ավանդույթը խորհրդանշում է կյանքի նորացումը ջրհեղեղից հետո տեղացող առատ անձրևով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment