Կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին, տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել Նիդերլանդների հետ

Կանանց հավաքականը հաղթել է ԱՄՆ-ին, տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել Նիդերլանդների հետ

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանի, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

8 խաղափուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը 16 հնարավորից ունի 14 թիմային միավոր (7 հաղթանակ, 1 պարտություն)։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության է հասել Լյուկ վան Վելիի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։

8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։

Leave a comment