Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հանդիպել են Նյու Յորքում. ի՞նչ հարցեր են քննարկել

https://arm.sputniknews.ru/20260924/pashinjann-u-maki-glkhavvor-qartughary-handipel-en-nju-jvorqum-inch-harcer-en-qnnarkel-107269625.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Sputnik Արմենիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

2026-09-24T20:12+0400

true

PT0M33S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107264259_216:0:1201:739_1920x0_80_0_0_aaa824fe1b9e1931f954e40c90a6eea9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, ամն, видео

հայաստան, նիկոլ փաշինյան, անտոնիո գուտերեշ, ամն, видео

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանն ու Անտոնիո Գուտերեշը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում և քննարկել Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացումը։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է տանում համաժողովը լավագույնս կազմակերպելու համար, և կարևորել է միջազգային գործընկերների բարձր մակարդակով մասնակցությունը:

Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում համաժողովը կանցկացվի լավագույն կերպով:

ՀՀ վարչապետը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Փաշինյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նրա խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Leave a comment