Լաս Վեգասում կայացել է UFC 329 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում հանդիպել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Մաքս Հոլուեյը։
Հանդիպման առաջին րոպեի ընթացքում իռլանդացի մարտիկը ծնկի վնասվածք է ստացել ու չի կարողացել շարունակել մենամարտը։ Գրանցվել է տեխնիկական պարտություն։
37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել էր 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 29 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 7 պարտություն։ 34-ամյա Մաքս Հոլուեյն ունի 28 հաղթանակ ու 9 պարտություն։
Քոնոր Մաքգրեգորը և Մաքս Հոլուեյը հանդիպել էին նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել էր իռլանդացի մարտիկը։